eff4db4484323a4ffc7a793c1603d646.jpg

Ճապոնիայի կայսրը հրաժարվում է գահից. Արարողությունը սկսվել է փակ ծեսով |panarmenian.net|

panarmenian.net: Ապրիլի 30-ին Ճապոնիայում մեկնարկել են կայսր Ակիհիտոյի գահից հրաժարվելու արարողությունները: Սա առաջին նման դեպքն է վերջին 200 տարում:

Պաշտոնական արարողությունը սկսվել է մի քանի փակ ընտանեկան ծեսերից կայսերական պալատում: Ճապոնիայի կայսրը քաղաքական իշխանություն չունի, սակայն, ըստ սահմանադրության, պետության և ժողովրդի միասնության կարևոր խորհրդանիշ է համարվում, հայտնում է BBC-ին:

Հրաժարականի հիմնական պաշտոնական արարողությունը տեղի կունենա «Մացու նո մա» պալատական սրահում և կմեկնարկի տեղի ժամանակով 17:00-ին և կտևի 10 րոպե: Սրահ կբերվի սրբազան հայելին, թուրն ու մագատամա զարդը: Արարողության վերջում կայսրը կդիմի ազգին, որից հետո կայսրն ու նրա տիկինը ազատ կհամարվեն իրենց պարտականություններից, թեև Ակհիտոն կայսր կհամարվի մինչև կեսգիշեր, գրում է Deutsche Welle-ն:

Ակիհիտոյի հրաժարականով կավարտվի Հեսեյ դարաշրջանը («Խաղաղության հաստատման:): Մայիսի 1-ին կայսր կհռչակվի Ակիհիտոյի ավագ որդին՝ Նարուհիտոն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն