Իրանը կշարունակի նավթ վաճառել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին.Հասան Ռոհանի |azatutyun.am|

Չնայած ամերիկյան պատժամիջոցներին՝ Իրանը կշարունակի նավթ վաճառել, հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին պետական հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում:

«Առաջիկա ամիսներին ամերիկացիներն իրենք կտեսնեն, որ մենք շարունակելու ենք նավթի արտահանումը», – ասել է Իրանի նախագահը՝ շարունակելով․ – «Ամերիկայի պատժամիջոցները սխալ են, և մենք թույլ չենք տա, որ դրանք իրականություն դառնան»:
Ավելի վաղ՝ անցած շաբաթ, Վաշինգտոնը հայտարարել էր, թե վերացնում է մի շարք պետությունների համար արված բացառությունը, որով նրանք կարողանում էին նավթ գնել Իրանից՝ առանց սահմանափակումների:

Սպիտակ տունը պնդում է, թե մտադիր է զրոյի հասցնել իրանական նավթի արտահանումները՝ զրկելու գործող վարչակազմին եկամուտներից, որոնք օգտագործվում են ահաբեկչության տարածման ու Մերձավոր Արևելքում իրավիճակը ապակայունացնելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով