Արցախի առողջապահության նախարարն այցելել է Մարտակերտի և Ասկերանի շրջանային բուժմիավորումներ. քննարկվել են առկա խնդիրները

Դեկտեմբերի 24-ին և 25-ին ԱՀ առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը նախարարության պատասխանատուների հետ այցելել է Մարտակերտի և Ասկերանի շրջանային բուժմիավորումներ, ինչպես նաև տեղամասային հիվանդանոցներ և բուժկետներ։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
 
«Գործադիր տնօրենների ուղեկցությամբ նախարարը շրջել է բուժհիմնարկներով և ծանոթացել շենքային պայմաններին, իրականացվող բժշկական հնարավորություններին, սարքավորումների հագեցվածությանն ու դեղորայքային ապահովվածությանը։
 
Այցերի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ նաև բուժանձնակազմների հետ, որոնց ընթացքում գործադիր տնօրենները ներկայացրել են բուժհիմնարկների գործունեությունը։ Նախարարը լսել է նրանց կողմից բարձրացված հարցերը, քննարկվել են առկա խնդիրներն ու լուծման տարբերակները։
 
Նախարար Սամվել Ավետիսյանի կողմից տրվել են մի շարք հանձնարարականեր բուժհիմնարկների բնականոն աշխատանքների բարելավման ուղղությամբ և հավելել, որ նմանատիպ այցերը կկրեն շարունակական բնույթ», – նշված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն