tert.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները ցանկանում են ռազմի դաշտում հաղթել Ռուսաստանին, որպեսզի ոչնչացնեն նրան։ Այս մասին նա ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ արևմտյան երկրների և նրանց վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործողությունները հաստատում են ուկրաինական ճգնաժամի գլոբալ բնույթը։
«Այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների ռազմավարական նպատակը Ռուսաստանին մարտի դաշտում հաղթելն է՝ որպես մեր երկիրը էականորեն թուլացնելու կամ նույնիսկ ոչնչացնելու մեխանիզմ»,- ասել է Լավրովը։
Նրա կարծիքով՝ այդ նպատակին հասնելու համար Ռուսաստանի Դաշնության հակառակորդները «շատ բանի են պատրաստ»։