Արցախցիները «Բացեք կյանքի ճանապարհը», «Պուտին, պահիր խոստումդ» վանկարկումներով քայլերթով հասան Ստեփանակերտի օդանավակայան, որտեղ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի գլխավոր բազան է։
Նրանք այստեղ ռուս խաղաղապահներին խնդրեցին Վոլկովին փոխանցել, որ մի քանի հոգի գնան և բանակցեն նրա հետ։
Տիգրան Պետրոսյանը նշեց, որ կսպասեն ռուս խաղաղապահների պատասխանին և չեն հեռանա օդանավակայանի տարածքից այնքան ժամանակ, մինչև հանդիպումը չկազամակերպվի։
Հիշեցնենք, որ Տիգրան Պետրոսյանը հայտնել էր, որ այսօր երթով շարժվելու են դեպի Ստեփանակերտի օդանավակայան՝ պահանջելու հանդիպում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ:
Լուսանկարները՝ Սիվիլնեթի