Արցախցի երիտասարդները Ամանորը կդիմավորեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Հայաստանում գտնվող արցախցիները չեն կարողանում վերադառնալ Արցախ։

Արցախցի երիտասարդները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ 2023թ․ դիմավորելու են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

«Մենք ամանորի գիշերը տոն չենք ունենալու, որովհետև տոնը հրաշք է, իսկ հրաշք տեղի չունեցավ:

Արցախցի երիտասարդներով 2023թ. դիմավորելու ենք ամենաարժանիների կողքին՝ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ»։
 
Նախաձեռնության կազմակերպիչները նշել են, որ դեկտեմբերի 31՝ ժամը 20։00-ին Երևանի քաղաքապետարանից մոմավառությամբ լուռ քայլերթ կիրականացնեն դեպի Եռաբլուր։
 
«Սա ևս մեկ առիթ է համախմբվելու, Արցախի կողքին կանգնելու և Հայրենիքի համար նահատակված անձանց հիշատակը վառ պահելու համար:
 
Միացե՛ք` լռությամբ դիմավորենք Ամանորը Հայրենիքի համար ամենաթանկը զոհած մարդկանց կողքին»,- իր հերթին գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ 
 
Լուսանկարը՝ արխիվային/Դավիթ Հակոբյան
 
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն