Նիկոլ Փաշինյանը Վահագն Խաչատուրյանի հետ այցելել է «Եռաբլուր»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ և ՀՀ բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

«Վարչապետը ծաղիկներ է խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն