9b3a68b549ade80eab57743f207f541e.jpg

Ալեքսանդր Սարգսյանը վերադարձել է Հայաստան. ԱԱԾ |azatutyun.am|

azatutyun.am։ Նախաքննական մարմնի պահանջով՝ քննչական գործողություններին մասնակցելու համար Հայաստան է վերադարձել Ալեքսանդր Սարգսյանը։ Այդ մասին փոխանցեցին Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ)։

Մարտի սկզբին հաղորդվեց, որ ԱԱԾ-ն թույլատրել է Ալեքսանդր Սարգսյանին «որոշակի ժամանակով» հեռանալ Հայաստանից:

Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է խարդախության մեջ, որն առնչվում է դեռ ամռանը Սարգսյանների տանը խուզարկությամբ հայտնաբերված Մարտիրոս Սարյանի գծանկարների գործին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն