f5bcf19c9f2991516be99f950c7fcf46.jpg

Լիբիական բանակում հայտարարել են, որ Թուրքիայի կողմից ԻՊ-ին ցուցաբերվող աջակցության ապացույցներ ունեն |armenpress.am|

armenpress.am: Լիբիական ազգային բանակը (ԼԱԲ), որի հրամանատարը մարշալ Խալիֆա Հաֆթարն Է, պնդում Է, որ ունի փաստաթղթեր ու այլ ապացույցներ, որոնք հաստատում են, որ Թուրքիան աջակցություն Է ցուցաբերում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը: Այդ հայտարարություներն ապրիլի 29-ին արվել են Twitter-ում Հաֆթարի բանակի պաշտոնական օգտահաշվում:

«Թուրքիան ամբողջ աշխարհում ահաբեկչությունը պաշտպանող երկրներից մեկն Է: Մեր տրամադրության տակ կան ստացված թուրքական փաստաթղթեր եւ այլ ապացույցներ, որոնք հաստատում են թուրքական ռեժիմի կողմից ԻՊ-ին ցուցաբերվող աջակցությունը»,- նշում Է ԼԱԲ-ը: Նաեւ ավելացվում Է, որ ԼԱԲ-ը Տրիպոլիում պայքարում Է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման դեմ:

Ապրիլի 4-ին Լիբիական ազգային բանակի մարշալ Խալիֆա Հաֆթարը հրամայել Է իր ուժերին հարձակում սկսել Տրիպոլիի վրա՝ այն «ահաբեկիչներից ազատելու» համար: Իր հերթին, Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը լոյալ զինված ուժերը ապրիլի 7-ին հայտարարել են Լիբիական ազգային բանակի դեմ «Ցասման հրաբուխ» ռազմական գործողությունն սկսելու մասին Ներկայում Լիբիայում պահպանվում Է երկիշխանությունը. երկրի արեւելքում, Տոբրուք քաղաքում, գտնվում Է խորհրդարանը, իսկ արեւմուտքում՝ Տրիպոլի մայրաքաղաքում, հաստատված Է ՄԱԿ-ի աջակցությամբ ձեւավորված եւ միջազգային հանրակցության կողմից ճանաչված ազգային համաձայնության կառավարությունը՝ Սարաջի գլխավորությամբ: Երկրի արեւելքում հաստատված իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ՝ հենվելով ազգային բանակի վրա, որը գլխավորում Է մարշալ Խալիֆա Հաֆթարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն