Բոլորս մի նավի մեջ ենք. Ռուբեն Վարդանյանը խոսել է իր համար անընդունելի դեպքերի մասին

Մենք շտապ օգնության խնդիր ունենք, եթե էսպես շարունակվի, չենք կարողանա աշխատել: Խոսելով վառելիքի սղության մասին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ ներկայացնելով իր անձնական կարծիքը Արցախում տեղի ունեցած մի քանի դեպքերի մասին։ 

Վարդանյանը նշեց, որ իր կարծիքով բնակչության մեծ մասը իրատեսորեն ընդունում է իրավիճակը, սակայն տեղի են ունենում նաև անարդարության դեպքեր։ 

«Չեմ ընդունում, որ մարդը հնարավորություն ունի մի քանի տոննա բենզին փոխանակի ինչ-որ մարդկանց հետ, իր երեխաները, ընտանիքը օգտագործում են դա, քշում են մեքենա: Եթե ինքը էդքան լավ տղա է, ճարել է էդ բենզինը, պիտի գար շտաբ, ասեր՝ հնարավորությւոն եմ ունեցել, ճարել եմ։ Չեմ ընդունում էն մարդուն, ով հնարավորություն է ունեցել պայմանավորվել խաղաղապահների կամ մեկ ուրիշի հետ, ուտելիք է բերել ու թանկ գնով վաճառել քաղաքացիներին: Ես չեմ ընդունում մարդկանց, ովքեր փորձում են փող աշխատել էս դժվարությունների ժամանակ։Իրավիճակը շատ լուրջ է, և մենք բոլորս մի նավի մեջ ենք»,- ասաց պետնախարարը։

Վարդանյանը ընդգծեց, որ իր համար անընդունելի են նաև ապատեղեկատվության տարածման դեպքերը, սոցիալական հարթակներով միմյանց անպատվելու, վիարվորելու դեպքերը։ 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն