Ուկրաինան հերքել է ՌԴ ՊՆ-ի՝ Կրամատորսկում ավելի քան 600 ուկրաինացի զինծառայողի զոհվելու մասին հայտարարությունը |tert.am|

tert.am: Ուկրաինացի զինվորականները հերքել են ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությունբ առ այն, որ Կրամատորսկի վրա հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 600 ուկրաինացի զինծառայող։ Այս մասին հայտնում է kp.ua-ն:

«Այս տեղեկությունը նույնքան ճիշտ է, որքան այն տվյալները, որ նրանք ոչնչացրել են մեր բոլոր HIMARS-ները։ Սա Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տեղեկատվական գործողությունն է՝ ի պատասխան Ուկրաինայի զինված ուժերի հաջող գործողությունների, որոնց շրջանակում մեր բարձր ճշգրտության ոչնչացման համակարգերով ջախջավել է նրանց անձնակազմի մեծ կուտակումներն ու նյութատեխնիկական ապահովումը: Նրանք նման հնարավորություն չունեն»,- ասել է Ուկրաինայի Զինված ուժերի արեւելյան խմբի ներկայացուցիչ Սերխի Չերևատին։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ՌԴ ԶՈՒ միացյալ խմբի հրամանատարությունը պատժիչ գործողություն է իրականացրել Նոր տարվա գիշերը Մակեևկայում ռուս զինվորականների ժամանակավոր տեղակայման կետի վրա Ուկրաինայի հարձակմանն ի պատասխան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն