tert.am: ՌԴ ԶՈւ միացյալ խմբի հրամանատարությունը պատժիչ գործողություն է իրականացրել Նոր տարվա գիշերը Մակեևկայում ռուս զինվորականների ժամանակավոր տեղակայման կետի վրա Ուկրաինայի հարձակմանն ի պատասխան, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, վերջին 24 ժամվա ընթացքում հետախուզական տեխնիկան բացահայտել է ուկրաինացի զինվորների հենակետերը Կրամատորսկ քաղաքում։ Թիվ 28 հանրակացարանում եղել է ավելի քան 700, իսկ թիվ 47 հանրակացարանում՝ 600-ից ավելի զինվոր։
«Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումների ժամանակավոր տեղակայման այդ կետերի վրա զանգվածային հրթիռային հարձակման հետևանքով ավելի քան 600 ուկրաինացի զինծառայող է զոհվել»,- ասվում է ՌԴ ՊՆ զեկույցում։
Շարունակությունը՝ tert.am-ում