Ստեփանակերտի և շրջանների մթերային առևտրի կետերում առկա են շաքարավազ, ձեթ և մակարոնեղեն

Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը տեղեկացնում է, որ Ստեփանակերտի և շրջանների մթերային առևտրի կետերում առկա են հետևյալ ապրանքատեսակները.

  • շաքարավազ
  • ձեթ
  • մակարոնեղեն։

«Տեղեկացնում ենք նաև, որ Ասկերան քաղաքում գործող խանութներին ձեթը կառաքվի հունվարի 9-ին։ Ստեփանակերտում և շրջաններում գործող առևտրի կետերին, որտեղ դեռևս առաքում չի կատարվել, նշված ապրանքատեսակների առաքում կիրականացվի այսօր և վաղը։

Հրուշակեղենի արտադրամասերին շաքարավազի առաքումը ևս կիրականացվի այսօրվա և վաղվա ընթացքում։

Սիրելի հայրենակիցներ խնդրում և հորդորում ենք իրավիճակին մոտենալ ըմբռնումով, խուճապի չմատնվել և ավելորդ գնումներ չկատարել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն