5a6d8c88a90c3be689644300285029b5.jpg

Մանե Թանդիլյանն ու սոցապ նախարարությունը պարտվել են «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ի նախկին տնօրենի գործով |hetq.am|

hetq.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ուրբաթ օրը վճռել է «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ի նախկին տնօրեն Վահան Զուրաբյանի հայցն ընդդեմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ ի դեմս նախարար Մանե Թանդիլյանի և «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի, բավարարել:
Մասնավորապես՝ դատարանը վճռել է անվավեր ճանաչել Զուրաբյանին աշխատանքից ազատելու հրամանը և նրան վերականգնել նախկին աշխատանքում։ Նշենք, որ Զուրաբյանն աշխատանքից ազատվել է 2018 թվականի հոկտեմբերի 5-ին՝ Մանե Թանդիլյանի հրամանով:
Բացի այդ, «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ը պարտավոր կլինի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար Վահան Զուրաբյանին վճարել հատուցում նրա միջին աշխատավարձի չափով` սկսած 2018 թվականի հոկտեմբերի 5-ից՝ մինչև աշխատանքում փաստացի վերականգնելու օրը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն