Արցախում կան  դժվարանցանելի ճանապարհներ

Արցախի ՆԳՆ ԱԻՆ-ից հայտնում են, որ Արցախում կան  դժվարանցանելի ճանապարհներ։

Ձյան առատ տեղումների և ցածր ջերմաստիճանի պատճառով Ստեփանակերտ-Վանք ավտոճանապարհի «Ցեխ ձոր» հատվածում, Ականաբերդ տանող ճանապարհին, Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի միջշրջանային մայրուղու «Բովուրխան»-ի հատվածում, Մարտունի-Բերդաշեն (ոլորաններ), Լիսագոր-Բերդաձորի ենթաշրջան ավտոճանապարհներին և  միջհամայնքային ու միջշրջանային բարձրադիր գոտիներում`առկա է մերկասառույց։ 

Երթևեկությունը դժվար է հատկապես կցորդիչով մեքենաների համար։

Մաքրման, աղի ու ավազի մշակման աշխատանքներից հետո մայրաքաղաք Ստեփանակերտում ճանապարհներն անցանելի են։

ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ հունվարի 10-ից 12-ը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ձյան տեսքով տեղումներ։ 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն