Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել ԱԽ նոր քարտուղարին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  հունվարի 10-ին Արցախի նախագահին կից Անվտանգության  խորհրդի աշխատակազմին է ներկայացրել ԱԽ նոր քարտուղար Արարատ Մելքումյանին, որն այդ պաշտոնում նշանակվել է հունվարի 7-ին:

Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին, ով, հետպատերազմյան ծանր իրավիճակում ստանձնելով  այդ կարևորագույն աշխատանքի պատասխանատվությունը, պատվով է կատարել իրեն վերապահված լիազորությունները:  Նախագահը նշել է, որ այսուհետ ևս Վիտալի Բալասանյանը շարունակելու է ծառայությունը հայրենիքին:

Հանրապետության նախագահը նոր աշխատանքում հաջողություն է մաղթել նաև Արարատ Մելքումյանին՝ համոզմունք հայտնելով, որ նա բարձր պատասխանատվությամբ կկատարի իրեն վերապահված պարտականությունները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով