Հանրահավաք Ֆրանսիայի Ազգային ժողովի դիմաց՝ հաջակցություն Արցախի

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը (CCAF France) լուսանկարներ է հրապարակել երեկ՝ հունվարի 10-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովի դիմաց տեղի ունեցած հանրահավաքից, որը կազմակերպվել է հաջակցություն Արցախի․ 

«Հանրահավաք Ազգային ժողովի դիմաց՝ ի պաշտպանություն Արցախի և 120.000 հայերի, որոնք արդեն մեկ ամիս է՝ ադրբեջանական բռնապետության կողմից շրջափակման զոհ են դարձել»,- նշված է կազմակերպության թվիթերյան էջում։ 

Image

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։

Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս:

350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 13 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 17 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն