Անհարմարություններից խուսափելու համար տրանսպորտային քարտերը ձեռք բերելուց հետո դրանք լիցքավորել նախապես․ քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից մեկ անգամ ևս հորդորում են՝ անհարմարություններից խուսափելու համար տրանսպորտային քարտերը ձեռք բերելուց հետո դրանք լիցքավորել նախապես:

Սա կարևոր է, քանի որ լիցքավորման ակտիվացման համար որոշակի ժամանակ է պահանջվում:

Քարտերը նախապե՛ս հնարավոր է լիցքավորել՝

  • Telcell Wallet բջջային հավելվածի միջոցով
  • transport.yerevan.am կայքի միջոցով
  • Telcell տերմինալների միջոցով
  • Telcell սպասարկման կետերում
  • Մետրոյի կայարաններում՝ գանձապահների օգնությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter