Ամիրյան փողոցում երեկ տեղի ունեցած մեքենայի պայթյունի հետևանքով երեք տուժածներից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին 1Lurer.am-ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։
«Երկու քաղաքացիների վիճակը բավարար է, անհրաժեշտ հետազոտություններն անցնելուց հետո դուրս են գրվել։
3-րդ տուժածը, որը վերակենդանացման բաժանմունքում էր, այսօր տեղափոխվել է բաժանմունք։ Վիճակը միջին ծանրության է, կյանքին սպառնացող վտանգ չկա»,- հայտնել է Մարիամ Ծատրյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցում տրանսպորտային միջոց է պայթել։ Դեպքի վայր մեկնած կարգախմբերն ու օպերատիվ խմբերը պարզել են, որ պայթյունը տեղի է ունեցել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում։ 3 անձ հոսպիտալացվել էր: Վնասվել էին տրանսպորտային միջոցներ: