Ամիրյան փողոցում մեքենայի պայթյունի հետևանքով երեք տուժածներից երկուսը դուրս են գրվել. ԱՆ

Ամիրյան փողոցում մեքենայի պայթյունի հետևանքով երեք տուժածներից երկուսը դուրս են գրվել. ԱՆ

Ամիրյան փողոցում երեկ տեղի ունեցած մեքենայի պայթյունի հետևանքով երեք տուժածներից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին 1Lurer.am-ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։

«Երկու քաղաքացիների վիճակը բավարար է, անհրաժեշտ հետազոտություններն անցնելուց հետո դուրս են գրվել։

3-րդ տուժածը, որը վերակենդանացման բաժանմունքում էր, այսօր տեղափոխվել է բաժանմունք։ Վիճակը միջին ծանրության է, կյանքին սպառնացող վտանգ չկա»,- հայտնել է Մարիամ Ծատրյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցում տրանսպորտային միջոց է պայթել։ Դեպքի վայր մեկնած կարգախմբերն ու օպերատիվ խմբերը պարզել են, որ պայթյունը տեղի է ունեցել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում։ 3 անձ հոսպիտալացվել էր: Վնասվել էին տրանսպորտային միջոցներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն