ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ շինանյութի մանրամեծածախ առևտրով զբաղվող ընկերությունը 2013-2025 թվականների ընթացքում թերհայտարարագրել է իրացման շրջանառությունը և պակաս հաշվարկել պետական բյուջե վճարվելիք հարկերը։
«Քրեական վարույթի շրջանակում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 150 մլն ՀՀ դրամը։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղրդագրությունում։