Սեպտեմբերի 23-ից մինչեւ նոյեմբերի 28-ը 25-օրյա վարժական հավաքներ կլինեն | aravot.am

aravot.am Կառավարության այսօրվա նիստում, չզեկուցվող հարցերի ցանկում, որոշեց պահեստազորի առաջին խմբի առաջին եւ երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական, սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ հայտարարել։

Հավաքները տեղի կունենան սեպտեմբերի 23-ից մինչեւ նոյեմբերի 28-ը ներառյալ: Հավաքները սահմանված են 25 օրացուցային ժամկետով։

Սահմանվեց, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման եւ պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահությունների ներգրավման նպատակով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter