Իսրայելը հայտարարում է Գազայի տարածքի 40 տոկոսը վերահսկելու մասին | azatutyun.am

azatutyun.am Իսրայելական բանակը վերահսկողություն է հաստատել Գազա քաղաքի տարածքի շուրջ 40 տոկոսի վրա, հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) խոսնակ, գեներալ Էֆի Դեֆրինը։ Նրա խոսքով՝ առաջիկա օրերին ռազմական գործողությունները կընդլայնվեն։

Իսրայելական կողմը պնդում է, որ «Համաս»-ը խոչընդոտում է բնակիչների տարհանմանը՝ օգտագործելով խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան։

Իսրայելական կողմը նաև մերժել է խմբավորման՝ պատերազմի դադարեցման պայմանները։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ պատերազմը կարող է ավարտվել միայն «Համաս»-ի զինաթափման և անվտանգության վերահսկողության պահպանման դեպքում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել «Համաս»-ին անհապաղ վերադարձնել բոլոր պատանդներին՝ խոստանալով արագ ավարտել պատերազմը։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter