Պուտինը Զելենսկուն Մոսկվա է հրավիրել խոսելու համար, ոչ թե կապիտուլյացիայի․ Պեսկով | azatutyun.am

azatutyun.am Պուտինը պատրաստ է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Մոսկվայում «խոսելու, այլ ոչ թե կապիտուլյացիայի» համար, ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը նշել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը տեղաշարժ ունի, սակայն վերջնաժամկետների մասին խոսելը դեռ շուտ է։

Անդրադառնալով ռուս-ամերիկյան հարաբաերություններին՝ ՌԴ նախագահի խոսնակը հայտարարել է՝ Պուտինի և Թրամփի զրույցները հեշտ չեն ընթանում, քանի որ յուրաքանչյուրը պաշտպանում է սեփական երկրի շահերը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափություն է հայտնել հրադադարից կամ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպելուց Պուտինի հրաժարվելու կապակցությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter