ՀՀ ԱԺ նախագահը Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահի հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Բիշքեկում հանդիպել է Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ (վարչապետ) Ադիլբեկ Կասիմալիևի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:

Ընդգծելով երկու երկրների համար Հայաստանի և Ղրղզստանի միջև հարաբերությունների զարգացման կարևորությունը` կողմերն արձանագրել են, որ առկա է չիրացված ներուժ` հավելելով, որ այդ ուղղությամբ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկվեն:

Քննարկումների առանցքում են եղել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական համագործակցությանն առնչվող տարբեր թեմաներ: Առանձնահատուկ կարևորություն է տրվել երկու երկրների առևտրաշրջանառությանը և զբոսաշրջությանը վերաբերող հարցերի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter