Լիբանանի կառավարությունը քննարկում է «Հեզբոլա»-ի զինաթափման ծրագիրը | azatutyun.am

azatutyun.am  Լիբանանի կառավարությունը քննարկում է «Հեզբոլա»-ի զինաթափման բանակի ծրագիրը։

Իրանամետ խմբավորումը հայտարարում է, որ պահանջը ձեռնտու է միայն Իսրայելին և Միացյալ Նահանգներին, «Հեզբոլա»-ի խորհրդարանական բլոկն էլ կոչ արեց Լիբանանի իշխանություններին «հրաժարվել ոչ հայրենասիրական որոշումից»։

Օգոստոսին, ԱՄՆ-ի ուժեղ ճնշմումների և Իսրայելի կողմից հարվածների ինտենսիվացման մտահոգությունների ֆոնին Լիբանանի կառավարությունը բանակին հանձնարարեց «Հեզբոլա»-ին մինչև տարեվերջ զինաթափելու ծրագիր մշակել։

Այսօր մեկնարկած քննարկումները տեղի են ունենում վերջին օրերին երկրի հարավային շրջանների վրա Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների ֆոնին, որոնց հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, ըստ Լիբանանի պաշտոնական աղբյուրների։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև