Թուրքիայի հյուսիս-արևմուտքում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել | news.am

news.am Կիրակի օրը Թուրքիայի հյուսիս-արևմտյան Բալըքեսիր նահանգում տեղի է ունեցել 4.9 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Թուրքիայի աղետների կառավարման ծառայությունը (AFAD)։ Այս պահի դրությամբ ավերածությունների կամ զոհերի մասին հաղորդումներ չեն ստացվել։

Ըստ թուրքական ծառայության հայտարարության, երկրաշարժի օջախը գտնվել է Բալըքեսիրի Սինդըրգի շրջանում՝ 7.72 կմ խորության վրա։

Նախորդ ամսում նույն տարածաշրջանում տեղի էր ունեցել 6.1 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով մեկ մարդ էր զոհվել, և մի քանի շինություններ էին փլուզվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter