«Պատերազմը կարող է ավարտվել, եթե «Համաս»-ը ազատ արձակի պատանդներին և վայր դնի զենքերը». Սաար | azatutyun.am

azatutyun.am Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը լրագրողներին ասել է, որ պատերազմը կարող է անմիջապես ավարտվել, եթե «Համաս»-ը ազատ արձակի Գազայում պահվող պատանդներին և վայր դնի զենքերը, հայտնում է Reuters-ը։

Ի պատասխան՝ «Համաս»-ի բարձրաստիճան պաշտոնյա Բասեմ Նաիմը Reuters-ին հայտնել է, որ իրենք վայր չեն դնի զենքը, սակայն կազատեն բոլոր պատանդներին, եթե Իսրայելը համաձայնվի վերջ տալ պատերազմին և դուրս բերել իր ուժերը Գազայի հատվածից։

Օգոստոսի վերջին Իսրայելի բանակը Գազա քաղաքը «վտանգավոր մարտական գոտի» է հայտարարել։ Պաղեստինի տարածքի ամենամեծ քաղաքը Իսրայելի զինվորականները փորձում են գրավել գրեթե երկու տարի տևած ավերիչ պատերազմից հետո։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter