ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ Գազայի հարցով | shantnews.am

shantnews.am  Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ պատրաստ է անհապաղ վերադառնալ Գազայի հատվածում հրադադարի և այնտեղ պահվող բոլոր պատանդների ազատ արձակման շուրջ բանակցություններին: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է արմատականների Telegram ալիքում:

«ՀԱՄԱՍ-ը պատրաստ է անմիջապես նստել բանակցությունների սեղանի շուրջ և քննարկել բոլոր պատանդների ազատ արձակման հարցը՝ պատերազմի դադարեցման, իսրայելական զորքերի Գազայից դուրսբերման և այնտեղ անկախ պաղեստինյան կառավարության ձևավորման համար, որը անմիջապես կսկսի գործել»,-ասվում է հայտարարության մեջ։

Շարժման ղեկավարությունը նաև հաստատել է, որ Վաշինգտոնը միջնորդների միջոցով «փոխանցել է Գազայում հրադադարի համաձայնագրի իր տեսլականը» և ընդգծել, որ ՀԱՄԱՍ-ը «ողջունում է անկլավում ագրեսիայի դադարեցմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն»։

Ռադիկալները նաև պահանջել են «երաշխիքներ, որ Իսրայելը կկատարի ապագա համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները» և ընդգծել են, որ իրենք «մշտական ​​կապի մեջ են միջնորդների հետ և աշխատում են նրանց հետ՝ Գազայի վերաբերյալ համապարփակ համաձայնագիր մշակելու ուղղությամբ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter