Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում | azatutyun.am

azatutyun.am  Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 8-ին գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտարարեց նոր նշանակումների մասին։

Աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վիլեն Արևշատյանը, քաղաքապետի խորհրդական՝ Արման Լազարյանը, իսկ Սուրեն Վարոսյանը նշանակվել է Արաբկիրի վարչական շրջանի ղեկավար։

Հիշեցնենք, որ Արաբկիրի նախկին թաղապետ Արամ Ազատյանը նախորդ տարի կալանավորվել էր խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիքի դրդելու մեղադրանքով։

Վերջին մեկ տարվա ընթացքում Երևանի 12 վարչական շրջաններից երեքի ղեկավարներ քրեական գործերով անցնելուց հետո հրաժարական են ներկայացրել և հեռացել պաշտոններից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter