Աֆղանստանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ երկրաշարժից տուժածներին ցուցաբերած օգնության համար | 1lurer.am

1lurer.am  «Աֆղանստանի Իսլամական Էմիրության արտաքին գործերի նախարարությունը երախտագիտություն և գնահատանք է հայտնում երկրներին, այդ թվում՝ նաև Հայաստանին, միջազգային կազմակերպություններին և օգնության գործակալություններին, ցավակցությունների, կարեկցանքի և մարդասիրական համերաշխության արտահայտությունների, ինչպես նաև երկրի արևելյան մասում վերջերս տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մարդկային և նյութական կորուստներից հետո ցուցաբերած օգնության համար»,- գրված է Աֆղանստանի ԱԳՆ-ի X-ի էջում։

Ըստ վերջին տեղեկությունների՝ օգոստոսի 31-ին Աֆղանստանի արելքում տեղի ունեցած 6 մագնիտուդ երկրաշարժից է զոհվել է 2205 մարդ, վիրավորվել՝ 3640-ը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն