armenpress.am Ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված է 953 հազար 965 տրանսպորտային միջոց, որից 343 հազար 220-ը՝ Երևանում։
Երևանի քաղաքապետարանի սեպտեմբերի 8-ի գործակարգավարական խորհրդակցությանն այս մասին հայտնեց Տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։
Նրա խոսքով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ-ում գրանցված ավտոմեքենաների թիվը կազմել է 909 հազար 326, իսկ Երևանում՝ 331 հազար 314։
«Վերջին մեկ տարում տրանսպորտային միջոցների քանակը ՀՀ-ում աճել է 44 հազար 639-ով, իսկ Երևանում 11 հազար 906-ով։ Նշված ցուցանիշներն ուղիղ ազդեցություն են ունենում Երևան քաղաքում ընդհանուր տրանսպորտային հոսքերի անընդհատության վրա, քանի որ դրանք դարձել են երթևեկության մասնակիցներ»,-նշեց Հարությունյանը։