Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կհրավիրվեն Աստանա. Տոկաև | 1lurer.am

1lurer.am  Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ մոտ ապագայում հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խոսքով՝ նրանք կհրավիրվեն Աստանա:

Նախագահն ընդգծել է, որ այդ շփումները կարևոր են արտաքին քաղաքական կապերի և տարածաշրջանային համագործակցության ամրապնդման համար:

Տոկաևի խոսքով՝ վատ խաղաղությունն ավելի լավ է, քան «լավ վեճը»: Ուստի Ղազախստանը ողջունել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին հռչակագրի ստորագրումը, ինչպես նաև Ալյասկայում ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքները:

Ղազախստանի նախագահը նշել է, որ նախատեսված են հանդիպումներ նաև ասիական և եվրոպական մի շարք երկրների ղեկավարների հետ: Իսկ տարեվերջին ծրագրվում են այցելություններ Ռուսաստան և Ուզբեկստան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև