Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ծանոթանալու հիմնանորոգման աշխատանքների ընթացքին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ տեղում ծանոթանալու տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:

«Աշխատանքի ընթացքը ներկայացրել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, հուշահամալիրի հիմնանորոգման ճարտարապետական խմբի անդամները՝ նախագծի համահեղինակ Սաշուր Քալաշյանի գլխավորությամբ, շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպության ներկայացուցիչներ, պատասխանատու պաշտոնյաներ:

Նախարար Ժաննա Անդրեասյանին ներկայացվել է թանգարանի, թանգարանի վարչական հատվածի տանիքների առկա վիճակը, նորոգման ընթացքը, հստակեցվել են շինարարական աշխատանքների ավարտի ժամկետները: Նախարարը շեշտել է՝ հիմնանորոգման ընթացքում թանգարանի աշխատանքը պետք է ապահովվի անխաթար:

Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծել է մասնագետների հետևողական ջանքերի կարևորությունը՝ աշխատանքները որակյալ և ժամանակին իրականացնելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև