Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Քաթարին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ մայրաքաղաք Դոհայում մի քանի պայթյուններ են լսվել։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հարձակման թիրախում «Համասի» բարձրաստիճան պաշտոնյաներն են եղել։
Reuters-ը, հղվելով իսրայելական աղբյուրի, հայտնում է, որ հարձակման թիրախ դարձած պաշտոնյաների թվում է եղել նաև Համասի առաջնորդներից, շարժման պատվիրակության կողմից բանակցող Խալիլ ալ-Հայյան։ Ըստ Al-Arabia-ի՝ ալ-Հայյանը հարձակման հետևանքով սպանվել է։
«Համասի» պաշտոնյաները հարձակման պահին խորհրդակցություններ անցկացնելիս են եղել։