shantnews.am Գազայի հատվածում հակամարտության կարգավորման բանակցությունները, որոնցում Քաթարը հանդես է եկել որպես միջնորդ, դադարեցվել են Դոհային Իսրայելի կողմից հասցված հարվածից հետո, հայտարարել է կառավարության ղեկավար և էմիրության արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլ Ռահման ալ Թանին։
«Մենք ամեն ջանք գործադրել ենք Գազայի հարցով հաջող բանակցային գործընթաց ապահովելու համար։ Մենք ամեն ինչ արել ենք Գազայի դեմ ագրեսիան դադարեցնելու համար։
Ինչ վերաբերում է ներկայիս բանակցություններին, ես չեմ հավատում, որ դրանք կարող են կենսունակ լինել սեպտեմբերի 9-ին տեսածից հետո», – ասել է վարչապետը Դոհայում կայացած մամուլի ասուլիսում։