«Ես հիացած չեմ դրանով». Թրամփը՝ Դոհային Իսրայելի հարվածի մասին | azatutyun.am

azatutyun.am «Ես հիացած չեմ դրանով», – Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ արձագանքելով նախօրեին Քաթարի մայրաքաղաքի վրա իսրայելական հարձակմանը:

«Սա լավ իրավիճակ չէ, բայց ես ուզում եմ ասել՝ մենք ցանկանում ենք պատանդների վերադարձը, բայց դժգոհ ենք այն ձևից, թե ինչպես ամեն ինչ տեղի ունեցավ», – նշել է Թրամփը։

Իսրայելը պաշտպանել է հարվածները՝ դրանք համարելով արդարացված, իսկ Քաթարը Իսրայելին մեղադրել է դավաճանության և «պետական ահաբեկչության» մեջ։ Քաթարի վարչապետ շեյխ Մոհամեդ բին Աբդուլռահման ալ-Թանին ասել է, որ այդ օդային հարվածները կարող են խաթարել Քաթարի միջնորդությամբ ընթացող խաղաղ բանակցությունները «Համաս»-ի և Իսրայելի միջև։

Թրամփի վարչակազմը հարձակման մասին նախազգուշացում է ստացել ԱՄՆ զինվորականներից՝ դրա տեղի ունենալուց անմիջապես առաջ, ասել է Թրամփը սոցիալական ցանցերում ավելի վաղ արված հայտարարության մեջ։ Սակայն նա չի հստակեցրել՝ արդյոք հենց Իսրայելն է փոխանցել այդ տեղեկատվությունը ԱՄՆ-ին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև