Իսրայելի դեսպան․ «Մյուս անգամ կսպանենք «Համաս»-ի առաջնորդներին» | azatutyun.am

azatutyun.am  «Եթե Քաթարում իրականացված գործողության ընթացքում Իսրայելին նույնիսկ չի հաջողվել ոչնչացնել «Համաս»-ի առաջնորդներին, ոչինչ, մենք դա կանենք մյուս անգամ», – ամերիկյան Fox News-ի եթերում երեկ երեկոյան նման հայտարարությամբ է հանդես եկել Վաշինգտոնում Իսրայելի դեսպան Յեխիել Լեյտերը։

«Գուցե այժմ մեզ քննադատում են այդ գործողության համար։ Ոչինչ, ի վերջո քննադատները կհամակերպվեն տեղի ունեցածի հետ», – նշել է իսրայելցի դիվանագետը։

Իսրայելական հարվածներից մի քանի ժամ անց «Համաս» խմբավորումը հանդես եկավ հայտարարությամբ՝ պնդելով, որ այդ կազմակերպության ղեկավար անդամներից որևէ մեկը երեկվա հարձակման հետևանքով չի զոհվել։

Ամերիկյան Wall Street Journal-ի տեղեկություններով՝ Եգիպտոսի և Թուրքիայի հատուկ ծառայությունները դեռ մի քանի շաբաթ առաջ էին զգուշացրել «Համաս»-ի ղեկավարներին հնարավոր հարձակման մասին՝ խորհուրդ տալով նրանց հավելյալ անվտանգության միջոցներ ձեռնարկել հատկապես Դոհայի կենտրոնակայանում հրավիրվող խորհրդակցությունների ժամանակ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև