shantnews.amՔաթարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլ Ռահման ալ Թանին կոչ է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին պատասխանատվության ենթարկել Դոհայի հարձակման համար՝ հղում անելով Միջազգային քրեական դատարանի ( կողմից տրված ձերբակալման օրդերին։ Նա այս հայտարարությունն արել է CNN-ին տված հարցազրույցում։
«Նա պետք է պատասխանատվության ենթարկվի: Նա է (Միջազգային քրեական դատարանի) կողմից հետախուզվողը», – ասել է ալ Թանին Նեթանյահուի մասին։