Հայաստանը իր քաղաքականության մեջ որևէ բան չի արել և չի անի, որը միտված կլինի Իրանի դեմ. ԱԺ նախագահ | 1lurer.am

1lurer.am Փոքր երկրները միշտ մեծ երկրների համար իրենց առևտրի և ազդեցության ոլորտները մեծացնելու ու փոքրացնելու համար են եղել: Դա հեշտ է անել փոքր երկրների հաշվին: Հայաստանը պետք է հաշվի առնի դա ու մի երկրից մյուսի գիրկը չնետվի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Լրագրողների դիտարկմանը, թե մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի ակտիվացումը Իրանի դեմ կարող է լինել, Սիմոնյանը պատասխանեց՝ բոլոր խոսակցություններից անդին «կա մեր խոսակցությունը Իրանի հետ»:

«Տեսնում եք, որ այդտեղ որևիցե մտահոգություն, որևիցե բան, որ մեզ կարող է անհանգստացնել, այս պահին գոյություն չունի ու չի կարող գոյություն ունենալ, որովհետև ՀՀ-ն իր քաղաքականության մեջ որևէ բան չի արել և չի անի, որը միտված կլինի իր հարևաններից որևէ մեկի, այդ թվում՝ Իրանի դեմ»,- հայտարարեց ԱԺ նախագահը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև