ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի գործադիր տնօրեն Սիպտո Վիդարտո Պարջիոնոյի հետ:
Նախարար Հովհաննիսյանը, շնորհավորելով պարոն Պարջիոնոյին նոր պաշտոնում նշանակման կապակցությամբ, անդրադարձել է Հայաստանի կողմից Ասիական զարգացման բանկի հիմնադրամի համալրման գործընթացին, ինչպես նաև ԱԶԲ-ի հետ առկա համագործակցության հեռանկարներին և դրա ընդլայնման հնարավորություններին:
Կողմերը քննարկել են ֆինանսների և պետական կառավարման, տրանսպորտի և քաղաքային ենթակառուցվածքների ոլորտներում իրականացվող ծրագրերի մանրամասները, ապա պայմանավորվել շարունակել երկխոսությունն օրակարգային հարցերի շուրջ: