shantnews.am Քաթարի կառավարությունը կշարունակի դիվանագիտական դեր խաղալ պաղեստինա-իսրայելական հակամարտության դադարեցման գործում, հայտարարել է Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլ Ռահման ալ Թանին։
«Մենք, անկասկած, կշարունակենք մեր դերը կատարել դիվանագիտական և մարդասիրական ոլորտում՝ արյունահեղությունը դադարեցնելու համար»,-ասել է նա Կատարի վրա Իսրայելի հարվածի կապակցությամբ հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։
Միևնույն ժամանակ, կառավարության ղեկավարը նշել է, որ Քաթարը «թույլ չի տա որևէ ոտնձգություն» իր ինքնիշխանության նկատմամբ։
«Մենք իրավունք ենք վերապահում արձագանքել միջազգային իրավունքին համապատասխան», – հավելել է նա։