1lurer.am ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Քաթարի մայրաքաղաք Դոհայի ուղղությամբ Իսրայելի հարվածը, որի թիրախը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման բարձրաստիճան անդամներն էին։ Այս մասին հաղորդվել է Խորհրդի կայքում։
«Անվտանգության խորհրդի անդամները դատապարտել են Դոհայի՝ գլխավոր միջնորդի տարածքին վերջերս կատարված հարվածները։ Նրանք խոր ափսոսանք են հայտնել քաղաքացիական բնակչության շրջանում մահերի համար»,- հայտարարել են Անվտանգության խորհրդում։ Բացի այդ, Խորհուրդը շեշտել է «լիցքաթափման կարևորությունը» և «համերաշխություն հայտնել Կատարին», միաժամանակ կոչ է արել շարունակել Կատարի, Եգիպտոսի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ իրականացվող դիվանագիտական ջանքերը՝ պատանդների ազատ արձակման և Գազայում խաղաղության հասնելու համար։
Նիստում Իսրայելի ներկայացուցիչը շեշտել է, որ Դոհայի վրա հարձակումն ուղղված է եղել ՀԱՄԱՍ-ի առաջնորդների դեմ, որոնք «օրինական քաղաքական գործիչներ, դիվանագետներ կամ ներկայացուցիչներ չէին», այլ հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման «ոգեշնչողներն ու կազմակերպիչները»։
ԱՄՆ ներկայացուցիչն էլ ընդգծել է, որ թեև Կատարի ռմբակոծությունը «չի նպաստում Իսրայելի և ԱՄՆ-ի նպատակների իրագործմանը», ՀԱՄԱՍ-ի վերացումը «արժանի նպատակ» է, և ահաբեկիչները «չպետք է ապագա ունենան Գազայում»։