shantnews.am Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է 142 միլիոն ֆունտ ստերլինգի (մոտ 193 միլիոն դոլար) հատկացման մասին՝ ձմեռային ժամանակահատվածում Ուկրաինայի ենթակառուցվածքներին աջակցելու համար: Այս մասին ասվում է երկրի կառավարության մամուլի հաղորդագրության մեջ:
100 միլիոն ֆունտ ստերլինգ կհատկացվի «առաջնագծի գոտիներում բնակվող խաղաղ բնակիչներին կենսականորեն կարևոր մարդասիրական օգնության», ինչպես նաև ջրամատակարարման և ջեռուցման համակարգերի վերանորոգման համար։ Եվս 42 միլիոն ֆունտ ստերլինգ կծախսվի ձմռան նախօրեին էլեկտրաէներգիայի ցանցերի, գազի և էներգետիկ ենթակառուցվածքների վերանորոգման վրա։
Բացի այդ, Մեծ Բրիտանիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Իվետ Քուփերը, որը նշանակվել է այս պաշտոնում սեպտեմբերի 5-ին, կայցելի Ուկրաինա իր առաջին արտասահմանյան շրջագայության շրջանակներում։