factor.am Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել ՀՀ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանին ջերմ ընդունելության համար։
«Շնորհակալություն ջերմ ընդունելության համար։ Ուրախ եմ կրկին հանդիպելու համար»-գրել է Քըլըչը X-ի իր միկրոբլոգում՝ ի պատասխան Ռուբինյանի գրառման։ Վերջինս էլ նշել էր․ «Ողջունեցի Սերդար Քըլըչին Հայաստանում մեր 6-րդ հանդիպումից առաջ»։
Հիշեցնենք, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան։ ՀՀ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը Հայաստան-Թուրքիա սահմանին՝ Մարգարայի անցակետի մոտ, դիմավորել է նրան։