Իսրայելի հարձակման հետևանքով Գազայում առնվազն 32 զոհ կա | azatutyun.am

azatutyun.am

Իսրայելի օդուժը օդային նոր հարձակումներ է իրականացրել Գազա քաղաքում, հաղորդվում է առնվազն 32 զոհի մասին:

AP-ն վկայակոչելով Շիֆա հիվանդանոցի իր աղբյուրները, հայտնում է, որ զոհվածների թվում կա 12 երեխա։

Վերջին օրերին Իսրայելն էլ ավելի է սաստկացրել հարվածները Գազա քաղաքին՝ ոչնչացնելով մի քանի բարձրահարկ շենքեր։

Իսրայելի բանակը քաղաքի բնակիչներին հրամայել է լքել բնակավայրը, որն, ըստ Իսրայելի, Համասի վերջին հենակետն է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև