1lurer.am Այսօր շատերը չեն հասկանում, թե մենք ինչու ենք ակնհայտորեն որոշումներ կայացնում, որ մեզ չեն ծափահարում: Առնվազն կարճաժամկետում չեն ծափահարելու մի պարզ պատճառով, մեր խնդիրը չէ, որ այսօր մենք ապահովենք անվտանգություն, խաղաղություն, հետո գնանք, 10 տարի հետո հերթական պայթյունը տեղի ունենա, ոտքներս գցենք ոտքներիս, մուշտուկները դնենք բերաններիս, ասենք՝ տեսեք, որ մենք ասում էինք: Այդ մասին «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր խնդիրն այն է, որ մենք այսօր կայացնենք այն որոշումները, որը մեր երկրի, մեր լեգիտիմ, ճանաչված սահմաններով երկրի անվտանգությունը ոչ միայն այսօր է ապահովելու, այլև ապահովելու է հարյուրամյակով: Մենք անհարիր ենք համարում մեզ համար և որևէ իշխանության համար մտածել շաբաթով, ամսով, տարով, նույնիսկ տասնամյակով»,- ասաց նա:
Այս համատեքստում Փաշինյանը հայտարարեց՝ որպես ռազմավարություն որդեգրելու են պետության հարատևությունը:
«Թող այսօր մեզ անվանեն դավաճան, բայց մեր գործողությունների արդյունքում 50 տարի անց, 100 տարի անց, 150 տարի անց ՀՀ-ն լինելու է պետություն»,- ասաց նա՝ հավելելով, որ այդպես լինելու է հենց առաջին հերթին լեգիտիմության ռազմավարության բերումով: