250 էլեկտրական 18 մետրանոց ավտոբուսների ներմուծման հարցը քննարկում ենք միջազգային գործընկերների հետ. Ավինյան | 1lurer.am

1lurer.am  Տրանսպորտի ոլորտում երթուղիներում ավելացրել ենք 171 նոր ավտոբուսներ, որոնք փոխարինել են մասնավոր հին Hyundai ավտոբուսներին։ Այդ մասին ասուլիսին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Այդ ավտոբուսները տարողունակությամբ ավելի մեծ են, բնապահպանության տեսանկյունից՝ ավելի արդյունավետ՝ համեմատած նախորդ ավտոբուսներին»,- ընդգծեց Ավինյանը:

Նա նշեց, որ ավելացել է նաև տրոլեյբուսների քանակը: «Այս տարի ունենք 45 տրոլեյբուսի գնման ծրագիր, որի կանխավճարը շուտով փոխանցելու ենք, և 2026 թ. առաջին եռամսյակում ակնկալում ենք 45 տրոլեյբուսի ներդրում ցանցում, որը մեզ հնարավորություն կտա ամբողջապես տրոլեյբուսային մեր ցանցը թարմացնել։ Այն հին «ԼիԱԶ»-ները, որ տեսնում ենք փողոցներում, այլևս չենք տեսնի»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Երևանի քաղաքապետը հայտնեց, որ կիրականացնեն 250 ավտոբուսների ներմուծում, որոնք 18 մետրանոց են և էլեկտրական: «Դա քննարկում ենք միջազգային գործընկերների հետ»,- ասաց նա:

«Ունենք երկու դեպոների վերականգնման ծրագիր»,- նշեց Ավինյանը:

Անդրադառնալով միասնական տոմսային համակարգին՝ Տիգրան Ավինյանն ասաց. «Այս տարի ամբողջապես ներդրել ենք միասնական տոմսային համակարգը՝ իր բոլոր խնդիրներով և թերություններով, և պետք է հասկանանք, որ 35 տարվա համակարգից անցում է կատարվել անկանխիկ տարբերակով համակարգի, որը նաև այս պահին նույնիսկ թղթային որևէ կրիչ չունի: Այսինքն՝ մենք կարողացել ենք փաստացի այս ծրագիրն ամբողջապես իրականացնել»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև