33 մանկապարտեզում տեղադրել ենք տեսախցիկներ. Ավինյան | 1lurer.am

1lurer.am Հանրակրթության ոլորտում 33 մանկապարտեզում իրականացրել ենք պիլոտային տեսախցիկների տեղադրում՝ ապահովելով շուրջօրյա հսկողություն: Այս պիլոտի իրականացումից հետո երևի ընդլայնելու ենք ծրագիրը: Այդ մասին լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«30 մանկապարտեզում գործարկվելու են ռոբոտաշինության խմբակները, որոնք փորձարկվել էին մի քանի մանկապարտեզում և դրական արդյունքներ էին տվել:

11 դպրոցում ստեղծել ենք նախակրթարաններ, և դրանց ընդհանուր թիվը հասցրել ենք 31-ի:

Այս տարի հանձնված 7 մանկապարտեզ ապահովել ենք նոր գույքով և կենցաղային տեխնիկայով»,- նշեց Ավինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև