ՔՊ-ի նոր կանոնադրության նախագծից նույնպես հանվել է Արարատ լեռան հետ կապված ձևակերպումը | civilnet.am

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, սեպտեմբերի 11-ին ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել պետական սահմանը հատելու վերաբերյալ անձնագրերում կամ դրանց փոխարինող փաստաթղթերում արվող նշումներում, մասնավորապես՝ փոփոխվել են կնիքի չափսերը, և հանվել է պատկերված Արարատ լեռը:

Civilnet.am-ը գրում է, որ նույն օրը՝ սեպտեմբերի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրային քննարկման է ներկայացրել ՔՊ-ի նոր կանոնադրության նախագիծը։ Հին կանոնադրության մեջ կար ձևակերպում՝ «Ձեռքսեղմման պատկերի ուրվագիծը նմանվում է Արարատ լեռան ուրվագծին»։ ՔՊ-ն, սակայն, 2022 հոկտեմբերին ներկայացրել էր նոր խմբագրությամբ կանոնադրություն, որի տեքստում արդեն իսկ բացակայում էր «Արարատ լեռը», ձեռքսեղմում խորհրդանիշն այլ կերպ էր բացատրվում։

Նոր կանոնադրության փոփոխությունը նախատեսվում է վերջնականապես հաստատել սեպտեմբերի 20-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք ՔՊ հերթական համաժողովի ընթացքում։ Այդտեղ ևս չկա նախկինում հեռացված ձևակերպումը լեռան մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ